Ընտրությունների արդյունքները սպասելի չէին, բայց ունենք այն, ինչ ունենք: Լրագրողների հետջ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը:
«Վերջին 2-3 օրերի ընթացքում մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվիստների, նախընտրական շտաբերի աշխատակիցների նկատմամաբ ուղղակի տեռոր է սկսվել: Դա նպատակ է ունեցել նվազեցնել մեզ տրվող ձայների քանակը և առհասարակ ստանալ մի իրավիճակ, որ ընդդիմությունը ստանա քիչ քվե: Բոլոր այդ դեպքերի հետ կապված մեր կողմնակիցները, իրավաբնները ուսումնասիրություններ են իրականացնում և ըստ անհրաժեշտության մենք կդիմենք թե՛ իրավպահ մարմիններին, թե՛ դատարաններ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը