23 06 2021

Իրականում այս «հաղթանակը» թվացյալ է․ Արթուր Ղամբարյան

Իրականում այս «հաղթանակը» թվացյալ է․ Արթուր Ղամբարյան

Մեծ հաշվով, պետք է ընդունել, որ ժամանակակից երանգներով միջնադարյան խավարամտությունը «հաղթեց» Լուսավորությանը, ինքնաթունավորումը (Ֆ. Նիցշեի՝ ressentiment իմաստով)՝ ներդաշնակությանը, իսկ հավերժական ինտելեկտուալին հաղթեց ժամանակավոր էդվարդականությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Արթուր Ղամբարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ընդ որում, կարևոր չէ, թե վերջին բառը ես ինչպես եմ հասկանում, կարևորն այն է, թե ընթերցողն այն ինչպես կհասկանա:

Իրականում այս «հաղթանակը» թվացյալ է:

Սիրելի երիտասարդներ, հիշեք, որ հայրենասիրության և մարդասիրության վրա հիմնված լուսավորությունը և ինտելեկտը ցանկացած ժամանակաշրջանի Մեծ հաղթանակների հավերժական սուբստանցիան է:

Այնպես, որ մշտապես ինքնակրթվեք, այնուհետև՝ համբերատար լուսավորեք ձեր կողքի խավարամիտ էդվարդականներին:

Իմ մագիստրանտներին ու ասպիրանտներին խորհուրդ եմ տալիս այս ամռանը կարդալ Ռուսաստանում նոր հրատարակված Ռ. Դվորկինի «Իրավունքի կայսրությունը» հայտնի աշխատանքը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ