Ես բացարձականապես անընդունելի եմ համարում այն մեղադրանքի կասկածը, որ մեղսագրվում է ինձ: Այս մասին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դաշինքի անդամ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը: «Ես բավականաչափ տիրապետում եմ օրենքներին և որևէ զանցանք, օրենքի խախտում ես երբևէ չեմ կատարել իմ արաքներում: Այդ գործը, որ կարվել է, որևէ հիմք չունի, պարզապես օդ է: Եղել է հստակ հրահանգ, որ ինձ ձերբակալեն, այդ հանգամանքն ինձ ոգևորում է, քանի որ դա ցույց է տալիս, որ ես ինձնից ուժ եմ ներկայացնում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը