18 06 2021

Ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր և իմ մարտական ընկերներին ասել՝ Հայրենիքը փրկված է․ Սերժ Սարգսյան

Ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր և իմ մարտական ընկերներին ասել՝ Հայրենիքը փրկված է․ Սերժ Սարգսյան

Ես ձեր կողքին եմ լինելու դժվարին ճանապարհին, օգնելու եմ իմ փորձով, գիտելիքներով, հնարավորություններով, ինչով կարող եմ՝ պետությունը վերակառուցելու ճանապարհին։ Այս մասին իր ելույթում ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

 

«Ես քաղաքական խրամատը լքողը չեմ, այնպես, ինչպես պատերազմի ժամանակ չեմ լքել մեր երկրի պաշտպանության խրամատը։ Վստահ եղեք, որ պատվով սկսած գործը հաջողությամբ ավարտին ենք հասցնելու։ Ես հավատում եմ, որ չարը չի կարող հաղթել։ Թույլ չենք տալու, հայ ազգը երբեք չի համակերպվելու պատերազմի անարդար արդյունքների հետ։ Դիմում եմ մեր քաղաքացիներին, բոլոր նրանց, ովքեր երկու օր հետո կատարելու են իրենց քաղաքացիական պարտքը։ Հունիսի 20-ին ամեն ինչ ձեզնից է կախված, խոստումներ շռայլած ու ցինիկաբար խաբած օտարածին իշխանությունը մեզ կանգնեցրել է վտանգավոր ջրբաժանի առաջ։ Դուք եք որոշելու, թե ինչպիսին է լինելու մեր ապագան, կամ առանց չափազանցության, պետություն լինելու է, թե չէ»,-ասել է նա։

«Ես ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր, գնալ Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն և իմ մարտական ընկերներին ասել, որ Հայրենիքը, որի համար իրենց կյանքը տվեցին, փրկված է՝ փրկված է վախկոտ, դավաճան, օտարի շահերը սպասարկող իշխանություններից, և մենք պատվով պահելու ենք մեր հող հայրենին»,-ասել է Սերժ Սարգսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ