17 06 2021

Մեր այսօրվա վիճակը երեկ ընդունված սխալ որոշման արդյունք է․ Իշխան Սաղաթելյան



«Ես արդեն վեց ամիս տարբեր հարթակներից ելույթ եմ ունենում, բայց ասյտեղ ելույթ ունենալիս հուզվում եմ, որովհետև ձեր առաջ կրկնակի հաշվետու և պատասխանատու եմ»,- Սևանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Մի քանի օր առաջ այս մարզում շրջում էր պարտության, խայտառակության և ամոթի ուրվականը, որ եկել էր թշնամություն և ատելություն տարածելու։ Պետք է մերժենք այդ տեսակը։ Հունիսի 20-ին Սևանը ևս կազմակերպված և համախմբված պետք է փակի այդ պարտության, ամոթի և  խայտառակության էջը։ Մեր այսօրվա վիճակը երեկ ընդունված սխալ որոշման արդյունք է։ Ժամանակն է, որ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր քաղաքացի սրբագրի երեք տարի առաջ տեղի ունեցած սխալը», - նշեց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ