17 06 2021

Հետաքրքիր տեխնոլոգիաներ են գտել քաղաքական հակառակորդի դեմ սև PR անելու համար․ Ռոբերտ Քոչարյան



Հետաքրքիր տեխնոլոգիաներ են գտել քաղաքական հակառակորդի դեմ սև PR անելու համար, - Գավառում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով այն լուրերին, իբր ժամանակին նախագահը կույր աղիք է անվանել Գավառը։

Երկրորդ նախագահը կատակով նշեց՝ առանց կես լիտրի չես հասկանա:

«Ես ապենդիցիտը կասեի ռուսերենով, իսկ այդ ժամանակ ես հայերեն բառը չգիտեի: Հայերենը ընթացքում բարելավեցի: Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասեմ: Ինչ-որ մեկն ինձնից նման բան լսե՞լ է: Դա անհեթեթություն է: Լսել եմ նաև, թե, իբր, ինչ-որ գործարան եմ բացել»,- նկատեց Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ