17 06 2021

Խոստացան բարեկեցիկ կյանք ու եկան իշխանության, իսկ իրականում քանդեցին ամեն ինչ, ինչ կարող էին․ Սաղաթելյան



Երեք տարի մի խումբ մարդիկ խաբելով մարդկանց, օգտվելով տարիներ շարունակ կուտակված խնդիրներից՝ խոստացան նրանց բարեկեցիկ կյանք ու եկան իշխանության։ Այս մասին Գավառ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Երեք տարվա ընթացքում նրանք չկատարեցին ոչ մի խոստում և իրականում քանդեցին ամեն ինչ, ինչ կարող էին։ Քանդեցին բանակը, պետական ապարատը, արշավ սկսեցին մեր եկեղեցու և ազգային արժեքների դեմ, թուլացրեցին ժողովրդի դիմադրողականությունը, երկիրը բերեցին հասցրեցին պատերազմի», - ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ