17 06 2021

Ժողովրդի վարչապետը սկսել է հեծանիվ քշելուց, բայց սնայպերներով է կառավարության մի շենքի մյուսը գնում․ Քոչարյան



Մեր իրավապահ մարմինների աշխատակիցների մեծ մասը բարեխիղճ կկատարեին իրենց պարտականությունները, եթե հիմար հրահանգներ չստանային։ Այն ոստիկանները, որ 2000 հոգով մի մարդու անվտանգությունն են ապահովում, նույնպես դժգոհ են։ Դա նրանց գործառույթի մեջ չի մտնում, այդ նպատակների համար կա առանձին ծառայություն։ Քիչ մնաց։ Այս մասին Մարտունի քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահը նշեց, որ չի հիշում Հայաստանի որևէ ղեկավար, որի անվտանգ տեղաշարժն այդքան իրավապահ ապահովեր։

«Ես 10 տարի եղել եմ ՀՀ նախագահ, նման բան չի եղել։ Չի եղել նաև ոչ առաջին, ոչ երրորդ նախագահների ժամանակ։ Ամենահետաքրքիրն այն է, որ սա անում է մի իշխանություն, որն իրեն անվանում էր ժողովրդի իշխանություն և հեծանիվ էր քշում։ Իսկ հիմա այդ նույն իշխանությունը տանիքներին դիպուկահար է տեղակայում», - հիշեցրեց Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ