16 06 2021

Հիմա պետք է անենք ամեն ինչ, որպեսզի կցորդից դառնանք գործոն այս տարածաշրջանում․ Ռոբերտ Քոչարյան



«Հատկապես հիմա երկրի անվտանգությունն ունի լրջագույն պրոբլեմներ և մեր զինված ուժերի վերականգնմամբ զբաղվելուց բացի, մենք պետք է փորձենք ռուսական ներկայությունն այստեղ դարձնել ժամանակակից»,- պատասխանելով մարալիկցիների հարցերին՝ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և հավելեց, որ այն հնարավոր է և պետք է անել՝ հաշվի առնելով, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում մեր տարածաշրջանում:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ներկայում նկատելի է տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության աճ, որը մտնում է այնպիսի ոլորտներ, որոնցում, դեռ մի քանի տարի առաջ, դժվար էր ենթադրել, որ նման քայլ կանի:

«Երբ նայում ես քարտեզին, ակնհայտ է՝ միակ երկիրը, որը կարող է զսպող գործոն դառնալ Թուրքական էքսպանսիային՝ դա Ռուսաստանն է։ Այդ տեսանկյունից պետք է Ռուսաստանի հետ շատ լուրջ գործընթաց սկսել, իրենց ռազմական ներկայությունը ուժեղացնելու համար»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը և հավելեց, որ երկրի ուժեղացումը չպետք է լինի միայն ռուսական ներկայությամբ:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ