«Այսօր Հայաստանին և հայ ժողովրդին անհրաժեշտ է ազգային իշխանություն, որը պետք է ունենա ազգային գաղափարախոսություն և ազգային պետության հիմք դնի»,- Երևանի Շենգավիթ համայնքում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այսօր Հայաստանին անհրաժեշտ է իշխանություն, ով տեր կկանգնի իր քաղաքացուն, գյուղացուն, երկրի սահմաններին։ Այսօր մեր երկրին պետք է իշխանություն, ով ոչ թե ամեն ինչ անելու է իր ժողովրդին դուր գալու համար, այլ՝ ժողովրդին օգտակար լինելու համար։
Հայաստանին պետք է իշխանություն, ով կմտածի իր հասարակության կրթության ու առողջության մասին և երկրում կհաստատի սոցիալական արդարություն։ Ո՞վ կարող է դա անել։ Դա կարող է անել «Հայաստան» դաշինքը՝ ի դեմս Արցախի հերոս, Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը