14 06 2021

Հայաստանն այսօր նման է մի տան, որի դուռն ու պատուհանը չկա․ Վահե Հակոբյան



Հայաստանն այսօր նման է մի տան, որի դուռն ու պատուհանը չկա, և ցանկացած մեկը կարողանում է ներխուժել այդ տուն ու ամեն ինչից օգտվել։ Իսկ երբ տան տերն ուզում է ինչ-որ բան խոսել, նրան ապտակ են հասցնում։ Երկրում տիրող իրավիճակն այսպես Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ Մեծամորում ընտրողների հետ հանդիպմանը։

«Երբ տան տերը օգնության համար դիմում է հարևանին, ով է ասում է՝ դուռդ ու պատուհանդ սկզբից դիր։ Այդ դուռն ու պատուհանն առաջարկում է «Հայաստան» դաշինքը՝ ամուր, երկաթե։ Մենք գալիս ենք, որ բերենք մեր ժողովրդին հանգստություն, քանի որ բոլորը հոգնել են երկրում տիրող թշնամությունից», - ասաց Հակոբյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ