11 06 2021

Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղայի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել Երևանում

Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղայի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել Երևանում

Հունիսի 10-ին, ժամը 22.20-ին  «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ծղիկոսկրի դիֆիզի ստորին երրորդականի փակ կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshayn.com-ի  հաղորդմամբ, որոշ ժամանակ անց, նույն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «գլխի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մեկ քաղաքացի: 

Ոստիկանները պարզել են, որ  առաջին տեղափոխված վիրավորը Երևանի բնակիչ, 24-ամյա Մելիք Մելոյանն է, իսկ երկրորդ տեղափոխվածը՝ Երևանի բնակիչ, 51-ամյա Արմեն Մելոյանը:

Էրեբունու ոստիկանները օպերատիվ տվյալներով, այնուհետև  տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:10-ի սահմաններում, որ Նոր Արեշի 50 –րդ փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ա. Մելոյանը,  նրա որդին՝ Մ. Մելոյանը  Նոր Արեշ թաղամասի բնակիչներ 21-ամյա Արամ Տեր-Պետրոսյանն ու նրա հայրը՝ Նոր Արեշի բնակիչ, 44-ամյա  Տիգրան Տեր-Պետրոսյանը ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել  միմյանց՝ պատճառելով վնասվածքներ:

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված անձանցից կատարվածի մասին  արդեն ընդնունվել են հաղորդումներ, որից հետո բաց են թողնվել: Հետաքննիչի որոշամամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննութուն:

Կայքի փոխանցմամբ, Մ. Մելոյանը աշխատում է «Տրանսկոնտակտ» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Տ. Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի  եղբոր՝ Պետրոս Տեր-Պետրոսյանի որդին է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ