Նկատելի է, որ «Հայաստան» դաշինքը ընդհանրապես ուշադրություն չի դարձնում օրինակ իշխանության վարած մեղադրանքներին, հահոյանքներին և ինքն իր ճանապարհով փորձում է շարժվել։ Առավել ևս, սոցիոլոգների ուսումնասիրությամբ՝ իրենց ընտրարշավը բավական հաջող է ընթանում, դրա համար փորձում են չխրվել իշխանության կողմից թելադրվող օրակարգերի մեջ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Քաղտեխնոլոգը նշեց, որ նկատելի է նաև որոշ դեպքերում «Հայաստան» դաշինքի կողմից համապատասխան կոպիտ արձագանք։
Նրա կարծիքով ընտրարշավը բավականին տրամաբանական ընթացքով է գնում։ «Կապիտուլյացիայից հետո իշխանությունը երկու թիրախների է ուշադրություն դարձնում, թե ամեն ինչում նախկիններն են մեղավոր և հայցում են իրենց ընտրողների քվեները, որ թավիշը երկաթով փոխարինեն։ Սա կանխատեսելի սցենար է, որովհետև այլ ելք իշխանությունը չունի»,- ասաց քաղտեխնոլոգը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը