Ես բժիշկ եմ և իմ առաքելությունը մարդ բուժելն է՝ անկախ նրա կրոնական, ռասսայական և այլ անձնական պատկանելությունից։ Սակայն ես այսօր թողել եմ իմ սրբության սրբոցը, վիրահատարանը և եկել մասնակցում ենմ քաղաքական գործընթացի՝ արտահայտելով իմ քաղաքացիական դիրքորոշումը։
Ես կարող էի այսօր 5-10 հիվանդի փրկել, դա անում է իմ թիմը, իսկ ես ստիպված եմ մասնակցել այս գործընթացին, որ կարողանամ փրկել հարյուր հազարավոր կյանքեր, որովհետև այս ապիկար իշխանությունը իր մարտնչող տգիտությամբ մեր երկիրը հասցրել է այն վիճակին, այն օրհասական պահին, որ այսօր մեր առջեւ է կենաց-մահու կռիվը: Մենք պետք է հաղթենք այդ կռվում»,- Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Չարչյանը։
Մանրամասն՝ տեսնյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը