07 06 2021

ԱԳՆ մամուլի ծառայությունը վերջապես հաստատեց համառորեն շրջանառվող այս տեղեկությունը․ Նաիրա Զոհրաբյան

ԱԳՆ մամուլի ծառայությունը վերջապես հաստատեց համառորեն շրջանառվող այս տեղեկությունը․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ԱԳ բոլոր փոխնախարարները ներկայացրել են ազատման դիմումներ, որոնք համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ։
Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը վերջապես հաստատեց համառորեն շրջանառվող այս տեղեկությունն ու ես Աննա Իսրաելյանին տվածս խոստման համաձայն, տեղադրում եմ իմ եւ այլեւս հրաժարական տված ԱԳՆ տեղակալ Ավետ Ադոնցի նկարը։
Եւ բոլոր նրանք, ովքեր դեռ կշարունակեն մի կտոր պաշտոնի համար կիսել դավաճանության պատասխանատվությունը, համարվելու են Արցախը հաձնելու եւ հազարավոր զոհերի պատասխանատվության համասեփականատեր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ