Մենք վերջին օրերին առավել քան անհանգստացնող հանգամանքներ ենք նկատել: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
«Ներկայիս ժամանակավոր իշխանությունը, հատկապես կառավարության որոշումներով փաստացի բաժանում է ընտրակաշառք: Ինչպես է ստացվում, որ 2020 թվականի նոյեմբերին Սյունիքի մարզի համապատասխան համայնքներին, Գեղարքունիքի մարզի համապատասխան համայքներին, գյուղատնտեսական կազմակերպություններին, ֆերմաներին պետական սուբսիդիաներ չեն տրամադրում, բայց դրանք տրամադրվում են 2021 թվականի մայիսի 10-ից հետո, ո՞նց է դա աստացվում: Առհասարակ իշխանությունը ընտրությունների փուլում ունի պարտականություն հավասարություն և օրինականություն ապահովելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը