04 06 2021

Այն մարդն է խոսում չփախչելուց, ով որևէ կարծիք չի հայտնել դիահերձարանի տեսարանից հետո. Արամ Վարդևանյան



«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև ընտրակաշառքների մասին կեղծ լուրեր տարածողներին և Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ վերջինս նշել է, որ իրենք չեն փախչելու:

«Արսեն Թորոսյանը բավականին ըմբոստ, խրոխտ կերպով ստատուս էր գրել ուղղված բժշկական հաստատություններից մեկի ղեկավարի հասցեին, դատարանը որոշեց, որ դա զրպարտություն է և Արսեն Թորոսյանը պետք է ներողություն խնդրի: Այդ չփախչող տղամարդը գիտեք ի՞նչ արեց, իր ֆեյսբուքյան էջը փակեց, որ դատարանի որոշումը չկատարի, պատերազմի օրերին թերթերից մեկում թաքուն տպագրեց իր հերքումը: Այդ մարդն է խոսում չփախնելուց»:

Նրա խոսքով՝ Արսեն Թորոսյանի մասին հասարակությունը իր կարծիքը հայտնել է՝ կոնկրետ գնահատական տալով, ինչի մասին Թորոսյանը շատ լավ տեղյակ է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ