Քիչ առաջ իմ ելույթի ժամանակ խոսում էի Հայաստանում պղծված դիակների մասին: Որպես արձագանք նախագահողը իրեն թույլ է տալիս վիրավորական արտահայտություն իմ հասցեին։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ կրկին ամբիոնին մոտենալով՝ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա ավելի վաղ ելույթ էր ունեցել, որին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն արձագանքել էր՝ «Իդիոտկա»:
«Տիկին Նազարյան, ամբիոնից պահանջում են ներողություն խնդրեք ձեր լկտի վարքագծի համար, այլապես շատ ավելի կոշտ եմ գտնվելու: Դուք իրավունք չունեք որևէ գնահատական տալ իմ ելույթից հետո: Լրատվամիջոցները ողողված են ձեր խոսքով, հերքելու կարիք չկա, բարձրախոսը միացված էր և դուք պարզ իմ հասցեին վիրավորական արտահատություն եք անում: Փոխանակ ներողություն խնդրեք, որ ձեր իշխանությունը դիակները պղծել է, լցրել եք կարտոֆիլի տոպրակների մեջ, դուք քննադատությանը պատասխանում եք վիրավորանքո՞վ: Ամաչեք ուղղակի դրա փոխարեն, այս ի՞նչ վարքագիծ է ընդհանրապես, ի՞նչ եք ուզում ապացուցել»,- ասաց Թովմասյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը