02 06 2021

Պետությու՞ն, թե՞ խայտառակություն. Ավետիք Իշխանյան

Պետությու՞ն, թե՞ խայտառակություն. Ավետիք Իշխանյան

Իսկ ու՞ր են հայկական բանակը, ոստիկանությունը, ազգային անվտանգությունը․․․և վերջապես պաշտոնակատար կոչեցյալը։ Այո՛ , նա թքած ունի այս ամենի վրա, մեր զոհերի, գերիների ճակատագրերը նրան բացարձակապես չեն հուզում, իսկ զոհվածների անարգված մասունքնե՞րը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Պետությու՞ն, թե՞ խայտառակություն

Ադրբեջանը Արցախի գրավյալ տարածքներում նոր զորամասեր է տեղակայում, ամրապնդվում է նաև Հայաստանի տարածքում , գրավելով ռազմավարական բարձունքներ։ Ադրբեջանցի զինվորները ցինիկաբար հարձակվում և Հայաստանի տարածքում մեր զինվորներին են գերևարում, սպառնում, ծաղրում, նվաստացնում մեր գյուղերի հովիվներին, անասուններին գողանում։ Իսկ ու՞ր են հայկական բանակը, ոստիկանությունը, ազգային անվտանգությունը․․․և վերջապես պաշտոնակատար կոչեցյալը։ Այո՛ , նա թքած ունի այս ամենի վրա, մեր զոհերի, գերիների ճակատագրերը նրան բացարձակապես չեն հուզում, իսկ զոհվածների անարգված մասունքնե՞րը․․․Նա շարունակում է պետության, մեր՝ հարկատուների հաշվին շրջագայել, «սեփական» ինքնաթիռով թռչում է Փարիզ, Բրյուսել, հրճվում և վայելում կյանքը»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ