02 06 2021

Աննախադեպ ձևաչափ․ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դրույթ առաջարկել, որը տեղ կգտնի «Հայաստան» դաշինքի ծրագրում



«Հայաստան» դաշինքի մամուլի սրահում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ դաշինքի անդամներ Արփինե Հովհաննիսյանն ու Ալեքսանդր Խաչատուրյանն անդրադարձան նախընտրական ծրագրին։ Երկուստեք նշվեց, որ դաշինքի աննախադեպ առաջարկը ծրագրի մասնակցային ձևաչափն է․ ծրագիրը հավակնում է դառնալ նոր ձևավորվող կառավարության ծրագիրը, և դաշինքը քաղաքացիներին հնարավորություն է տալիս իրենց համար կարևոր դրույթներն առաջարկել, որոնք տեղ կգտնեն ծրագրում։ «Ընտրություններում ֆավորիտ ուժը, որը իշխանությունը չէ, առաջարկում է հանրությանը ճգնաժամային իրավիճակից լուծումներ գտնել միասին։ Յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի մասնակցել, խնդիրները ներկայացնել, որը տեղ կգտնի ծրագրում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ գործընթացը ձևական ու ցուցադրական չէ, այլ կարևորում է, որ քաղաքացին զգա ու հասկանա, որ ապագա իշխանության ձգտող և ֆավորիտ ուժը ուզում է լսել իր տեսակետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ