Ընդամենը երեկ հրաժարականով իր պոստը լքած արտգործնախարար Արա Այվազյանը, որ երեկ իր ենթակաների հետ հրաժեշտի հանդիպմանը չթաքցրեց, որ հեռանում է Փաշինյանի վարած ապազգային քաղաքականության ու իր թիկունքում թշնամու առաջնորդի հետ գաղտնի պայմանավորվածությունների պատճառով, այսօր, արդեն, բացեիբաց հանդիպում ու ընկերություն է անում իմքայլական պատգամավորներ հետ:
Ստացվում է՝ պետական պաշտոնյան, որ Հայստանի համար խիստ վտանգավոր բանակցությունների պահին չի դիմանում քաղաքական վերնախավի արհամարհանքին կամ ճնշումներին և ստիպված այդ լարված շրջանում լքում է պոստը, փոխարենը երեկվա ակնարկները բացելով՝ այսօր մեծ ասուլիս հրավիրի և կանխի պետականության կորստին սպառնացող վտանգները՝ լայն ժպիտով ճեմում է երևանյան փողոցներում Փաշինյանի թիմակից քայլական պատգամավորների հետ:
Yerevan.Today-ի թղթակիցը քիչ առաջ պատահաբար հանդիպել է Բաղրամյան պողոտայով ճեմող նախկին նախարարին, որին մտերմիկ զրուցելով ուղեկցում էին իշխանական Իմ քայլը խմբակցության պատգամավորներ Տաթևիկ Հայրապետյանն ու սորոսական համբավ ունեցող Սոս Ավետիսյանը:
Փորձեցինք նախկին նախարարի թանկ ժամանակից րոպեներ խլել ու պարզաբանում պահանջել իր վերջին ելույթում հնչած սպառնալիքների ակնարկների մասին, բայց նիկոլի զոհը դարձած պաշտոնյան նախընտրեց անվրդով ճեմել՝ իմքայլական պատգամավորների հետ։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը