«Ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ նմանատիպ խնդիր ընդհանրապես գոյություն ունի: Բնականաբար, բոլորիս համար առաջնային են ազգային շահերը և որևէ առիթ չեմ տեսնում, բայց ամեն դեպքում, եթե կա նման միտք, ապա ճիշտ կլինի, որ այդ հարցն ուղղեք նախկին նախարարին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Արա Այվազյանի հրաժարականին:
Ինչ վերաբերում է նրան, որ կարող է չհարապարակված փաստաթուղթ լինի, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Բացառեք դա, ուղղակի բացառեք, եկեք հասկանանք պահի լրջությունը և ընդհանրապես ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս կարելի է անվերջ տարածել լուրեր այն մասին, որ կա ինչ-որ գաղտնի փաստաթուղթ կամ հավելված, չկա նման բան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը