Մեր թիմի սկզբունքային մոտեցումներից մեկն է մասնակցային կառավարումը։ Հայաստանը կարիք ունի համախմբելու բոլոր կարող ուժերի և անհատների ներուժը։ «365+․ Ապագան սկսվում է հիմա» ծրագիրը տեսլականների, գաղափարների և կոնկրետ գործողությունների համատեղում է։ Մենք առաջարկում ենք աշխատող երկրի կոնցեպցիան․ այն մարդու մասին է, յուրաքանչյուր անհատի համար։ Պետության ներսում պետք է գերիշխի արդարությունը, պետք է բացառվի անպատժելիությունը, ընտրովի արդարադատությունը և պոպուլիզմը։ Հասարակության զարգացման հաջողության հիմնական գրավականը պետք է դառնա ավանդական ու ժամանակակից մոտեցումների և արժեքների օպտիմալ համադրումը։
Այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց դաշինքի անդամ Արմեն Գևորգյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը