28 05 2021

ՀՀ-ում իշխանության եկած մարդու վատագույն տեսակին 103 տարի առաջ մեր հիմնադիր այրերը կգնդակահարեին․ Իշխան Սաղաթելյան



 «Սիրելի՛ հայրենակիցներ, 103 տարի առաջ այս օրերը դարեր տևած դադարից հետո համատարած խավարի, հուսահատության մեջ հույսի շող փայլատակեց, ցեղասպանությունից փրկված, որբերով լցված ժողովուրդն ուղղեց իր մեջքը, ելավ գոյապայքարի և ոչ միայն ապրեց, ոչ միայն փրկվեց, այլև պետություն ստեղծեց: Քաոսի միջից մենք ստեղծեցինք խորհրդարան, նախարարություններ, համալասաններ, դպրոցներ, բանակ ստեղծեցինք, պետություն ստեղծեցիքն, ունեցանք հիմն, դրոշ, զինանշան

Ես հավատում եմ, որ այստեղ հավաքված մարդիկ ժառանգորդներն են մայիսի 28-ը կերտած ազգային, արժանապատիվ և հաղթող տեսակի: Ես հավատում եմ, որ այդ տեսակը մեր երկրում գնալով բացարձակ մեծամասնություն է կազմելու և շատ շուտով այն փոխելու է մեր պետության բարոյական ու քաղաքական մթնոլորտը, կրկին հաղթողի ոգի է ներշնչելու բոլորին, իր տեղն է ցույց տալու թշնամուն և ապահովելու է մեր երկրի նոր վերածնունդը»,- Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ