Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումից․
«Թուրքական ապրանքի դիմաց ընդհանրապես պետք է դուռը փակել։ Տեղյակ եմ՝ լոլիկի ներմուծման և ռեէքսպորտի, նաև ԵԱՏՄ շուկաների հետ կապված եղել են մանիպուլյատիվ որոշակի գործողություններ։ Սա ամենահեշտ լուծվող հարցն է, պարզապես քաղաքական կամք է պետք։ Մենք Թուրքիայի և նրա արտադրանքի առջև որևէ պարտավորություն չունենք․ սահմանը փակ է, չունենք դիվանագիտական հարաբերություններ։ Սա միանգամից լուծվող հարց է, և հանրային քննարկման կարիքն էլ չունի։ Փակում ենք այդ արտադրանքի մուտքը և վերջ։ Ճիշտ է՝ մի քանի ներմուծող կտուժի դրանից»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մայիսի 26-ին գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը