27 05 2021

Դավադիր վիժվածքը վարչապետական աթոռից չպոկվելու համար պատրաստ է ամեն հակապետական քայլի. Արմեն Աշոտյան

Դավադիր վիժվածքը վարչապետական աթոռից չպոկվելու համար պատրաստ է ամեն հակապետական քայլի. Արմեն Աշոտյան

Դավադիր վիժվածքը սեփական նստատեղը վարչապետական աթոռից չպոկելու համար պատրաստ է ամեն մի ստորության, ամեն մի նոր հակապետական քայլի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

 

«Նիկոլական ախոռի վերածված Անվտանգության խորհրդի նիստին իր հնչեցրած առաջարկը դրա վառ ապացույցներից է:

Ադրբեջանական ոսոխների առաջ սկզբից Արցախի, իսկ հիմա՝ Հայասատանի դարպասները բացած սրիկան առաջարկում է մեր զորքերին հետ քաշվել սեփական հայրենիքի ինքնիշխան տարածքում, պետական սահմաններից ներս, ինչի դիմաց Ադրբեջանը պարզապես պետք է քաշվի իր տարածք:

 

Մեր ինքնիշխանության հետևողական ոչնչացումը հասել է նրան, որ հիմա մեր երկիրը դեռևս ներկայացնող շակալները խնդրում են դրսից դիտորդական առաքելությունից:

Հասկանալի է, որ տվյալ միջնորդական առաքելությունը շատ երկարաժամկետ է լինելու: Փաստացի խոսքը գնալու է նոր միջազգային խաղաղապահ առաքելության մասին, քանզի սրիկաները ունակ չեն պաշտպանել մեզ և մեր երկիրը:

Հայաստանի անվտանգության և ոչ մի գործիք ոչ միայն չաշխատեց մեր օգտին, այլև հետողականորեն բթացվեց և անպիտան դարձավ:

Սույն անբարոյականը իր առաջարկի մեջ անգամ կես բառով չի անդրադառնում այն մասին, որ մեր ռազմագերիները պիտի րոպե առաջ ազատ արձակվեն:

Իրավիճակի իրական հանգուցալուծումը պահանջում է մեկ բան՝ ապիկար, դավադիր վիժվածքի հեռացում»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ