27 05 2021

Կարծում եմ՝ հայկական կողմը դիվանագիտական ճիշտ աշխատանք է անում. Գեղարքունիքի մարզպետ



Իրավիճակը սահմանի այդ հատվածում, բնակավայրերում շարունակում է նույնը մնալ, կա լարվածություն: Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին։

«Լարվածություն կա, չեմ կարող դա թաքցնել, առավել ևս՝ գիտեք այսօրվա միջադեպի մասին, որը դատապարտելի է», - ասաց Գնել Սանոսյանը։

Նա չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմը հենց սկզբից չգերեվարեց հայկական տարածքում հայտնված ադրբեջանցի զինվորներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ