Իրավիճակը սահմանի այդ հատվածում, բնակավայրերում շարունակում է նույնը մնալ, կա լարվածություն: Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին։
«Լարվածություն կա, չեմ կարող դա թաքցնել, առավել ևս՝ գիտեք այսօրվա միջադեպի մասին, որը դատապարտելի է», - ասաց Գնել Սանոսյանը։
Նա չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմը հենց սկզբից չգերեվարեց հայկական տարածքում հայտնված ադրբեջանցի զինվորներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը