Ես նախընտրական ցուցակում չկամ, գործադիրում լինելու պայմանավորվածություն էլ չկա, կարծում եմ՝ այդ հարցն էական չէ բացարձակ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:
Ինչ վերաբերում է նորից վերընտրվելու հարցում վստահություն ունենալուն, նախարարի պաշտոնակատարը նշում է. «Այո, որովհետև Հայաստանում ժողովրդավարությունը չպետք է պարտվի»:
Հարցին՝ իսկ ինչու ժողովուրդը պետք է ձեզ ընտրի, պատասխանեց. «Բազմաթիվ պատճառներով, որոնց մասին նախընտրական քարոզարշավի շրջանակներում կներկայկացնենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը