25 05 2021

Նիկոլ՝ հավասար է նոր պատերազմ․ Արթուր Վանեցյան

Նիկոլ՝ հավասար է նոր պատերազմ․ Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համար Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել այսօր Գեղարքունիքի մարզում ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով հայ զինծառայողի մահվան վերաբերյալ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Պատվազուրկ և անողնաշար իշխանությունների հանցավոր թողտվությամբ արտաքին թշնամին գնալով դառնում է ավելի սանձարձակ:

Այսօր լսեցինք հերթական ողբերգական լուրը: Մեզնից մեկն էլ զոհվեց՝ հանուն հայրենիքի: Հանուն հայրենիքի զոհվելը պատիվ է, սակայն խնդիրն այլ է: Դավաճան կապիտուլյանտը ձեզ վախեցնում է պատերազմով, նոր զոհերով, այնինչ կյանքը ցավոտ դասեր է տալիս մեր ժողովրդին: Խայտառակ կապիտուլյացիայից հետո զոհված կամ գերեվարված ամեն մի երիտասարդ այս իշխանությունների խղճի վրա է:

Նիկոլի իշխանության յուրաքանչյուր օրը շարունակելու է լինել արյունոտ, ցավոտ, զոհաշատ: Իմ խորին ցավակցություններ եմ հայտնում մեր զոհված երիտասարդի ընտանիքին:

Հիշե՛ք, ժողովու՛րդ, Նիկոլը դարձել է պատերազմի, մահվան, պատվազրկության խորհրդանիշը և հոմանիշը: Նիկոլ՝ հավասար է նոր պատերազմ: Հայաստանին խաղաղություն կբերի միայն պատիվ ունեցող ղեկավարությունը:

Նիկո՛լ, դու այդպես էլ կանգ չառար, բայց ես պնդում եմ, որ մենք արտաքին թշնամուն կանգնեցնելու ենք մեր հայրենքի սահմաններից դուրս, իսկ քեզ կանգնեցնելու ենք օրենքի, ժողովրդի և Աստծո դատաստանի առջև»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ