Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«2 օր առաջ փակ գրառում էի արել.
«Մերոնց չկրակելու հրաման է տված ու հիմա տարբեր տեղերում բառացիորեն ձեռնամարտի են բռնվում ադրբեջանցիներին զսպելու համար։ Եթե ինչ-որ պահից ադրբեջանցիները հանկարծ որոշեն առաջինը հրազեն կիրառել, էլի զոհեր կամ գերիներ ունենանք, դրա պատասխանը ո՞վ է տալու»:
Իսկ այսօր ՀՀ ներխուժած ադրբեջանցիները Վերին Շորժայի հատվածում հրազեն են կիրառել և հայ դիրքապահի սպանել։
Սա կանխատեսելու համար պայծառատես պետք չէր լինել, պարզ «մաթեմ» է. եթե առանց գեթ մեկ կրակոցի թողնում ես, որ թշնամին մտնի քո տարածքում տեղավորվի, ապա ինչ-որ պահից նա է սկսելու կրակելը։
Իսկ «բանակցությունները», ինչպես սկզբից ասում էինք, ադրբեջանցիներին պետք էին միայն ու միայն ժամանակ շահելու և գրաված տարածքներում ամրանալու, բավականաչափ զորք կուտակելու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը