Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկանում է, որ չի կարող մրցակից լինել Ռոբերտ Քոչարյանին, ինքը պարզապես վրեժխնդրության զգացում ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի խոսքը, թե պարտության մեղավորը ոչ միայն Փաշինյանն է, այլև հողերը գրչով հանձնել հրաժարվողները, ինչպես նաև նրա կոչը՝ հրաժարվել պահանջատիրությունից և եղբայրանալ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։
«1997-98 թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Սարգսյանի հետ միասին Ռոբերտ Քոչարյանին, ինչ-որ տեղ պարտադրելով, Արցախից բերեցին ՀՀ, որ ստանձնի վարչապետի պաշտոնը։ Դա բացառապես պայմանավորված էր ներքաղաքական խնդիրներով․ 1996 թ-ի կեղծ ընտրություններից հետո ինքը ենթադրում էր, որ Ռոբերտ Քոչարյանը ուղղակի պետք է օգտագործվեր, նա բոլորովին ուրիշ ծրագիր ուներ, բայց Քոչարյանը այդ ծրագրի մեջ չմտավ»,-պարզաբանեց Ռուբեն Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը