Նրանք, ովքեր 2008-ին ձայն են տվել Լևոն Տեր-Պետրոսյանին, համաձայն էին, որ պետք է Արցախի 7 շրջանները տան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով, այն մարդը, որն այսօր զբաղեցնում է կառավարության ղեկավարի աթոռը, քաղաքական սանն է Առաջին նախագահի։
«Սխալը և առաջին նախագահի և այսօրվա իշխող ղեկավարության այն է, որ իրենք կարծում էին կարող են ապահովել առանձին ԼՂԻՄ-ի անվտանգությունը, առանձին Հայաստանի անվտանգությունը»,- ասաց Ալավերդյանը։
Իրավապաշտպանը նաև նկատեց․
«Բոլոր նրանք, ովքեր հավատացել են Նիկոլին, ովքեր այսօր են հավատում, նրանք հասկանում են որ այդ թիմը իրականացնում է թուրք-ադրբեջանական ռազմավարական ծրագիր, եթե նրանք դա չեն հասկանում, դա նշանակում է իրենք մեզ բոլորիս տանում են դեպի փոսի փոս։ Մենք վաղուց անդունդում ենք հերիք է ասել, որ շեմին ենք կանգնած»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը