22 05 2021

Անվտանգային խնդիրները 44-օրյա պատերազմի պատճառահետևանքային արդյունքն են. Տիգրան Աբրահամյան



«Որոշակի առումով այս ամենը արդյունք է 2018 թվականի հայտնի իրադարձությունների և պետք է արձանագրել, որ հետպատերազմյան այս 6-7 ամիսների ընթացքում այն աշխատանքները, որոնք պետք է ուղղված լինեին սահմանների ամրապնդմանը, ըստ էության, մեծ առումով չեն իրականացվել և դրա հետևանքը վերջին 10 օրերի Հայաստանի սահմանային հատվածում նոր ճգնաժամն է: Արցախում ստեղծված իրավիճակը ցավալիորեն հատկապես Հայաստանում տարածվող վերջին իրադարձություններից հետո 2-րդ պլան է մղվել և իրականում մեզ մոտ խնդիրներ են առկա, որոնք պետք է լուծվեն, իրենց կարգավորումը ստանան նաև ՀՀ աջակցության պայմաններում, իսկ դրանք տեղի չեն ունենում»,-  «Պատիվ ունեմ» դաշինքի կազմակերպած «ՀՀ և Արցախի անվտանգության միջավայրը հետպատերազմական ժամանակաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ