«ՀՀ անվտանգային դաշտը ունի մեծ անելիքներ: Նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում նշված ժամանակահատվածում ռուսական խաղաղապահները դեռևս 5 տարի ապահովվելու են Արցախի բնակիչների անվտանգությունը, այդ հատվածը նաև այն ժամանակահատվածն է, երբ Հայաստանը և Արցախը պետք է կարողանան լիարժեք դուրս գալ ճգնաժամային իրավիճակից և անհրաժեշտ են լինելու անվտանգային գործողություններ»,- «Պատիվ ունեմ» դաշինքի կազմակերպած «ՀՀ և Արցախի անվտանգության միջավայրը հետպատերազմական ժամանակաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը