Զարմանալ պետք չէ, հայտարարության 2-րդ կետն ունեցել է Տավուշի մարզից տարածքների հանձնման մաս, սակայն, դրանց հանձնումը, կրկնում եմ, կանխվել է գիշերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը:
«նիկոլաթուրք-երի ցնծության նոյեմբերի 9-ը դեռ շարունակվում է…
Շատ կզարմանաք չէ՞, որ ասեմ, թե ստորագրվելիք փաստաթուղթը պատրաստվել է դեռևս նոյեմբերի 9-ին։
Դե լսե՛ք.
Նոյեմբերի 9-ին՝ #կապիտուլյանտ-ի կողմից հայտնի հայտարարությունը ստորագրելուց ու ճողոպրելուց, ինչպես նաև ՌԴ Նախագահի ու կապիտուլյանտի բեղերով եղբոր կողմից այն օնլայն ստորագրվելուց հետո, kremlin.ru պաշտոնական կայքում գիշերը ժամը 2-3-ի սահմաններում հրապարակվում է հայտարարության տեքստն ամբողջությամբ:
Հրապարակված հայտարարության 2-րդ կետը սահմանված էր հետևյալ կերպ.
«….2․Աղդամի շրջանը, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի այն տարածքները /Տավուշին սահմանակից շրջան – նշումն իմն է/, որոնք պահվում են Հայաստանի Հանրապետության կողմից, վերադարձվում են Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020թ-ի նոյեմբերի 20-ը։…»
Դրանից հետո՝ նույն գիշերը ու ժամերին, տեղի է ունեցել «իրադրության կտրուկ փոփոխություն», ինչի արդյունքում կանխվել է դավաճանության ու ՀՀ սուվերեն տարածքի հանձնման օպերացիան։
Այնուհետև, արդեն նոյեմբերի 10-ի ցերեկը հայտարարության տեքստը փոփոխվել է ու խմբագրվել հետևյալ կերպ.
«… 2․Աղդամի շրջանը վերադարձվում է Անդրաբեջանի Հանրապետությանը մինչև 2020թ-ի նոյեմբերի 20-ը։ …»
Ձեզ համար զարմանալի չէ՞, թե ինչու է հրապարակված փաստաթղթում Քարվաճառի ու Բերձորի/Քաշաթաղի հանձնման մասին խոսվում 6-րդ կետում, իսկ Աղդամի մասին ու միայն Աղդամի մասին 2-րդ կետում։
Զարմանալ պետք չէ, հայտարարության 2-րդ կետն ունեցել է Տավուշի մարզից տարածքների հանձնման մաս, սակայն, դրանց հանձնումը, կրկնում եմ, կանխվել է գիշերը։
Ընդ որում, կապիտուլյանտ վիժվածքը, տեսնելով, որ չի կարողանում հանձնել Տավուշի մարզի գյուղերը, իր բեղերով եղբորը նվիրել է Բերձորի միջանցքը, քանի որ, ըստ գիշերը հրապարակված հայտարարության տեքստի 6-րդ կետի՝ Բերձորի 5 կմ լայնությամբ միջանցքը պետք է գտնվեր հայկական զինված ուժերի տրամադրության տակ, իսկ արդեն ցերեկը հրապարակված փաստաթղթով միջանցքի վերահսկությունը պետք է իրականացնեն ՌԴ խաղապահները։
Դե այսքանից հետո ինձ համոզեք, որ սրանք նախապես գծած սցենարով չեն առաջնորդվել ու Հայրենիք հանձնելը սրանց մոտ արհեստ չի։
Հանձնելու ա…
Խոսք ա տվել դեռևս նոյեմբերի 9-ին…
Հ.Գ. ՀՀ ՊՆ-ում և ԳՇ-ում նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած անկյունաքարային իրադարձությունների մասին կարող եք տեղեկանալ դրա մասնակիցներից, ովքեր հանրությանը հայտնի են..»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը