Top-News.am-ը գրում է․
«Երեկ կարմիրբերետավորների իրականացրած բռնարարքները սովորական, շարքային կամ սովորական դարձած գործողություններ չէին: Այս կերպ նիկոլը՝ պարտության խորհրդանիշը, կապիտուլյանտը, մոլագար մարդասպանը, Շուշին Ադրևբեջանին նվիրողը ցույց տվեց, թե ինչ է պատրաստվում անել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո:
Պարտության խորհրդանիշը պատրաստվում է կեղծել ընտրությունների արդյունքները, ընդ որում՝ կեղծել աշխարհում չտեսնված ցինիզմով, որից հետո աթոռը պահպանել նույն կարմիրբերետավորների եւ մեզ արդեն քաջածանոթ դիպուկահարների օգնությամբ: Իսկ իշխանությունը նրան պետք է ոչ միայն դատավարությունից խուսափելու համար, այլ ի շահ Ադրբեջանի դեռ մի շարք գործողություններ իրականացնելու համար, որից հետո այլեւս չենք կարող երբեւէ շտկել մեր մեջքը:
Այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել պարտության խորհրդանիշը չարիքներից վերջինը չէ:
Կապիտուլյանտը պատրաստվում է.
ա. Հայաստանի սահմաններն այնպես ձեւափոխել, որ ռազմավարական բոլոր ճանապարհներն անցնեն Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, որ անգամ Սյունիքի կամ Տավուշի մի բնակավայրից մյուս գնալը վերածվի դժոխքի ճանապարհը:
բ. Հայաստան վերադարձնել ադրբեջանցիների, որոնք կբնակվեն Նոյեմբերյանում, Իջեւանում, Ամասիայում, Վանաձորում, Երեւանում, Մասիսում, Կապանում, Մեղրիում, իսկ նրանց անվտանգությունը կապահովեն թուրք կամ ադրբեջանցի խաղաղապահները:
գ. Հայաստանից դուրս բերել ռուսաստանյան ռազմական հենակայանը:
Իհարկե, այս ամենը պատրաստվում են ներկայացնել այնպես, կարծես սա նվեր է Հայաստանին եւ հայ ժողովրդին, եւ որ սա միակ տարբերակն է խաղաղ ապրելու:
Այսպիսով, ամեն ինչ պետք է արվի մինչեւ արտահերթ, իսկ իրականում արտակարգ խորհրդարանական ընտրություններն ապահովել ժողովրդի հաղթանակը եւ նիկոլի խունտայի պարտությունը, եւ անդադար ճնշում գործադրել ԿԸՀ-ի վրա, պահանջելով պատգամավորի թեկնածու չգրանցել պարտության խորհրդանիշին եւ նրա թիմակիցներին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը