Լավ, բա մեկիդ մտքով չանցա՞վ՝ ինչու՞ մինչև ձեզ սահմանագծին նման երևույթներ չկային, ինչու՞ են բոլոր անհավանական խնդիրները ձեր իշխանության օրոք պատահում, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը
«Թե բա՝ սահմանի ողջ երկայնքով հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուք է եղել։
Լավ, բա մեկիդ մտքով չանցա՞վ, թե ինչի՞ մինչև ձեզ, սահմանագծին նման երևույթներ չկային։ Ինչի՞ է բոլոր անհավանական «չեպեները» ձեր հետ լինում, ձեր իշխանության օրոք։
Կամ ասում է՝ ճիշտ չեն զեկուցել թեման, դրա համար հակասական պաշտոնական հայտարարություններ է հնչել։
Հազար հատ ծառայություն կա, որ նման միջադեպերի պարագայում ըստ ենթակայության պետք է զեկուցի, իսկ սրանք ինչ իրենց պետք չի՝ տեղյակ չեն։
Այսքան խոսեցին, մանիպուլացրեցին, բայց իրենց «հիմնավորումներով» ավելի ամրապնդեցին այն որակումները, ինչը հնչում է իրենց, իրենց համակարգերի և չեղած ինստիտուտների մասին»,- գրել է Աբրահամյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը