19 05 2021

ՀԱՊԿ-ում ուշադրությամբ և տագնապով հետևում են Հայաստանի սահմանային իրավիճակի զարգացմանը․ Զաս

ՀԱՊԿ-ում ուշադրությամբ և տագնապով հետևում են Հայաստանի սահմանային իրավիճակի զարգացմանը․ Զաս

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը քննարկման առարկա է դարձել Դուշանբեում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ, հայտնել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է Интерфакс-Азербайджан-ը:

«ՀԱՊԿ-ում ուշադրությամբ և տագնապով հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը։ Դա նույնպես քննարկման առարկա է դարձել ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի այսօրվա նիստի ընթացքում» - ասել է Զասը նիստի ավարտից հետո:

Զասի խոսքով՝ ՀԱՊԿ-ում ողջունում են «Ռուսաստանի միջնորդությամբ հայկական և ադրբեջանական կողմերի միջև սկսված բանակցությունները և տարածքի վիճելի հատվածներից ստորաբաժանումների մի մասը հետ քաշելու շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը»:

«Ընդգծում ենք նաև 2020 թվականի նոյեմբերի 10- ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման այլընտրանքի բացակայությունը», - ասել է Զասը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ