18 05 2021

Մենք իշխանության կողմից թշնամու հետ գաղտնի պայմանավորվածության նախադեպ արդեն ունեցել ենք․ Տիգրան Աբրահամյան



«Կան պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությունը չգիտի, առաջին տարբերակը այն է, որ հանձնում են տարածքներ հետագայում  նոր պատերազմի վտանգից խուսափելու համար և շանտաժի սպառնալիքի ներքո է դա կատարվում»։

Այս մասին մայիսի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից ՀՀ տարածք ներխուժմանը և սահմանյին իրավիճակին: Ըստ փորձագետի՝  կատարվածը կարող է ունենալ նաև այլ պատճառ.

«Երկրորդ տարբերակն էլ ՝ այս իշխանությունների որոշումներ կայացնելու անկարողությունն է: Սթափությունն ու գիտակից լինելը ոչ մի պարագայում էլ հատուկ չի եղել այս իշխանությանը և արդյունքում ունենք ներկայումս ստեղծված այս ծանր իրավիճակը, որն էլ արդյունք չէ ադրբեջանական ագրեսիայի և լկտիության, այլ նրա, որ մենք սահմանը չենք կահավորել և չենք տեղադրել անհրաժեշտ պաշտպանական համակարգերը»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ