Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մենք այն ժողովուրդն ենք, որ երեխա ունենալուն պես մտածում ենք թե ինչ անենք, որ երեխայի համար մի տուն առնենք, ոսկի թողնենք, ապագայի երաշխիք ստեղծենք։ Նույնիսկ այս դեպքում մենք մնում ենք կոնսյումերիստ։ Մեր պատկերացրած ժառանգությունը իր է, փող է, կալվածքներ են, բայց ոչ ՀԱՅՐԵՆԻՔ։
Մենք տուն ենք ուզում թողնել, բայց չենք պայքարում այն երկրի համար ուր այդ տունն է լինելու։
Սա ազգային մտածելակերպի լրջագույն շեղում է։
Ես որևէ մեկին չեմ մեղադրում, բայց արձանագրում եմ այն խորքային խնդիրն առանց որի լուծման մենք միշտ պատժվելու ենք ու վերջնականորեն ոչնչանանք։
Մեզ պետք է ՀԱՅ մեծացնել, ոչ թե աշխարհի քաղաքացի։
Այո ապագա կա, ամեն ինչ կորցված չէ։ Բայց այդ ապագան պետք է մենք կերտենք` բոլորս իրար հետ։ Այն լինելու է առանց նիկոլիզմի ապագա, առանց դավաճանների ապագա և հայրենիքով մտահոգված մարդկանց ապագա։
Այ սա է այն ամենակարևոր ժառանգությունն որը մենք կարող ենք և պետք է թողնենք մեր սերունդներին...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը