Ադրբեջանական զինվորականների` ՀՀ ինքնիշխան տարածքում հանցավոր ներկայությունը խախտում է սահմանային բնակիչների իրավունքները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Ադրբեջանցիները զենքի ցուցադրումով սպառնացել էին հովիվին, նրանց ներկայությունը վտանգի տակ է դնում սահմանային բնակիչների խմելու և ոռոգման ջրի հասանելիությունը, գիտենք, թեորքան բնակավայրեր են սնուցվում այդ ջրային պաշարներով: Խոսքը վերաբերում է ոչ միայն ոռոգման ջրին, կամ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների խմելու համար օգտագործվող ջրին, այլ՝ մարդկանց խմելու ջրին: Վտանգներ են առկա նաև Տեղ, Խոզնավար, Խնածախ, Վաղատուր գյուղերի համար, ինչպես նաև Սիսիան և Գորիս համայնքի գյուղերի համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը