Ներկայումս բանակցային գործընթացը շարունակվում է, հուսով ենք, որ այն կավարտվի հայկական կողմի պահանջի անխտիր կատարմամբ։ Այս մասին մայիսի 14-ին Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Սև լճի շուրջ ընթացող բանակցություններին։
Նրա խոսքով, հայկական կողմից այս պահին բանակցում են ԳՇ պետի տեղակալը, կորպուսի հրամանատարներ և ներկայացուցիչներ ռուսական կողմից և ադրբեջանական կողմից:
Նա բացառեց հնարավոր դիրքային փոխզիջումային տարբերակը՝ նշելով, որ բանակցությունները միայն Սև լճի վերաբերյալ չեն ընթանում, այլ այն վայրերի, որտեղ ադրբեջանական զինուժը մուտք են գործել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը