«Այսօր վտանգն ավելի է խորացել, երբ մեր Արցախը՝ մեր Հայաստանի «գոհարը» իշխանավորները նվիրեցին թուրքերին»,- նման կարծիք հայտնեց Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը՝ Yerevan.Today-ի հետ ունեցած զրույցում:
Մեր այն դիտարկմանը, որ Ուրցաձորը սահմանամերձ Երասխ գյուղից ուղիղ գծով ընդամենը 12 կմ է հեռու, համայնքի ղեկավարն ընդգծեց, որ ուղիղ գծով ավելի մոտ է: Նրա խոսքով՝ ոչ մի պաշտպանական դիրք գոյություն չունի, միայն մեկ լեռ է՝ Ուրցասարը, որտեղով ըստ Ռաֆիկ Անդրեասյանի՝ թշնամին կարող է անարգել անցնել:
«Մեր ժողովուրդը կարծես դյուրահավատ է դարձել. հավատաց նիկոլիզմին ու լևոնիզմին ու երբ մեկտեղված եկան իշխանության, առաջին հարվածը կրեց գեներալիտետը: Այն գեներալիտետը, որի համար 90-ականների պատերազմի ժամանակ գլխագին էին խոստանում թուրքերը. նույն Մանվել Գրիգորյանի համար 50 միլիոն գումար էին խոստանում»,- նշեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը