Իմ Շուշիում մեկնարկեց մուղամի փառատոնը. ո՞ւր ես Աննա Հակոբյան, քույրդ ամուսնուդ եղբոր հետ Ջդրդուզում թեյ է խմում ու մուղամ է լսում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ասեցիր ու արեցիր: Պատերազմի առաջին օրերին եկել, աչքերդ վերուվար անելով, շուրթերդ փքած, մեզ պատմում էիր, որ մեր իրական թշնամին ռուսն է: Անամո՜թ, դաժան կին, մեր թշնամին դու, քո ամուսինն ու Արցախում ձեր կամակատարն է: Դուք պիտի չքվեք, անհետանաք ու այդժամ Հայաստանն ու Արցախն ապագա կունենան, իսկ այդ ապագայում ձեր սերունդների հետքն էլ չի լինելու: ՏՂԱՆԵ՜Ր ՀԱՅը պիտի դեռ արժանանա աչքերը հառել երկինք և ներողություն աղերսել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը