11 05 2021

Երեկ հրաժեշտի նիստ-ցերեկույթ էր՝ այս իշխանության «վերջին զանգը»․ Արա Սահակյան



Այսուհետև մենք մշտապես խոսելու ենք իշխանության ասածներից, նրանց բոլոր խոսքերը հնարավորության սահմաններում մենք օգտագործելու ենք, դա մեր գործն է. և իրենք պետք է հաշվետվություն տան, թե ինչ են արել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արա Սահակյանը։

Նրա խոսքով, այս պահին բոլորի հարցերը պետք է ուղղված լինեն իշխանությանը, հենց իշխանականները պետք է բացատրեն՝ իրենց բոլոր հայտարարությունները, պետք է հաշվետու լինեն։

«Այսպիսի պարտությունից հետո անառակություն կլիներ լինել ցինիկ, շատ ինքնավստահ ու չզգալ պատասխանատվության բեռը։ Ես տեսա պատգամավորների, որոնք հուսահատ տեսք ունեին։ Երեկ հրաժեշտի նիստ-ցերեկույթ էր՝ այս իշխանության «վերջին զանգը»։ Ու մենք արդեն պետք է առաջ նայենք»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ