09 05 2021

Այսօր մենք հետհաշվարկ ենք սկսում. իրենց մնացել է 42 օր, վաղը մնալու է 41 օր. Ռոբերտ Քոչարյան



Վերջին անգամ հանրահավաքում հարթակում եմ եղել 2003-ին, Մատենադարանի դիմաց նախագահական ընտրություններից մեկ օր առաջ: Այս մասին մայիսի 9-ին Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ հետ է վարժվել հանրահավաքներում խոսալուց:

«Ենթադրենք, մենք մի մեքենայի մեջ ենք բոլորս՝ Հայաստանը, և ղեկը մի մարդու ձեռքին, որը չգիտի նույնիսկ, թե շարժիչը որտեղ է գտնվում: Հետո պարզվում է, որ այդ մարդը մեքենան քշել էլ չգիտի: Դա քիչ է, պարզվում է, որ այդ մարդը երթեւեկության կանոնները չգիտի: Դա էլ քիչ է, պարզվեց, որ այդ մարդը ճանապարհը չի ճանաչում, չգիտի՝ գնա արեւմուտք, արեւելք, հյուսիս, թե հարավ: Մենք բոլորս այդ մեքենայի մեջ ենք եւ այդ մեքենան արդեն 3 անգամ վթարի է ենթարկվել՝ տալով 5 հազար զոհ, 11 հազար վիրավոր և 35 հազար անօթևան ընտանիքներ: Հիմա ի՞նչ ենք ուզում մենք, պատրա՞ստ ենք լքել այդ մեքենան, թե՞ պետք է վռնդենք ղեկին նստած անձին»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ