25 06 2024

Բայրամովը Խովաևին ասել է, որ բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է

Բայրամովը Խովաևին ասել է, որ բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է

«Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ պնդումները» բանակցային գործընթացի համար հիմնական խոչընդոտն են, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը` ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը, հայտնում է АПА-ն։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովը Խովաեւին տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ընթացքի մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ