09 05 2021

Սկիզբ դրվեց քաղաքական համագործակցությանը՝ «Հայաստան» նախըտրական դաշինքի միջոցով



 «Երևան» հյուրանոցում ստորագրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը ստորագրեցին «Հայաստան» դաշինքի ձևավորման հուշագիրը:
 
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում հուշագրի ստորագրումից հետո հրապարակվել են լուսանկարներ, որին կից գրված է․
 
«ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի ստորագրություններով սկիզբ դրվեց քաղաքական համագործակցությանը՝ «Հայաստան» նախըտրական դաշինքի միջոցով։ Յուրաքանչյուր քաղաքացի, ով մասնիկ է այս դաշինքին, գերագույն ջանքեր է ներդնելու Հայաստան դաշինքի հռչակագիրն իրականություն դարձնելու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ