«Կառվարության բակում տեղի ունեցած մեր չկայացած հանդիպումից հետո ես գրավոր նաև դիմել էի նախագահի աշխատակազմին, որտեղից զանգել և ասել են, որ մինչև շաբաթվա վերջ նախագահը պատրաստականություն է հայտնել ընդունել:
Ես պատրաստական սպասում էի, բայց ցոք սրտի, երեկ երեկոյան ինձ տեղեկացրին, որ նախագահը չի հրաժարվում ձեզ ընդունել ինչ-որ մի օր, բայց հիմա նա չի կարող:
Ես հանդիպման խնդրանքս հանել եմ, որվհետև ես նախագահի հետ անձնական հանդիպման նպատակ չեմ ունեցել, իմ բոլոր խնդիրները հանրային բնույթի են, բխում են հասարակության շահերից և ժամկետային առումով ակտուալություն ունեն մինչև մայիսի 10-ը»,- ՀՀ նախագահի նստավայրի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Չնայած նախագահի հետ հանդիպում այդպես էլ չի կայացել, բայց Էդգար Ղազարյանը հնչեցրեց այն բոլոր մտահոգությունները, որոնք կապված են ներկա իշխանության կողմից թույլատրված սահմանադրական խախտումների հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը